Սերժ Վենտուրինին Իսահակյան գրադարանում


    Ապրիլի 29-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը ՝<<Գրական տապան>> ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր ֆրանսիացի ժամանակակից հայտնի գրող Սերժ Վենտուրինիին : Հեղինակին ներկայացրեց գրող, կինոգետ, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:Նա նշեց, որ բանաստեղծը 1990-ականներին ապրել և աշխատել է Հայաստանում, շատ լավ գիտի ու բարձր է գնահատում հայ մշակույթն ու գրականությունը: Բանաստեղծի և նրա ստեղծագործությունների մասին խոսեց նաև բանաստեղծուհի, արձակագիր Արմենուհի Սիսյանը: Սայաթ-Նովայի բանաստեղծությունների և Ե. Չարենցի <<Դանթեական առասպել>> պոեմից մի քանի հատվածների թարգմանություններ ընթերցեց ինքը ՝Սերժ Վենտուրինին : Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նաև լսելու գրողի <<Կրակը ես եմ>>, <<Կարմիր ամպ>>,<<Փայլատակումից փայլատակում>>, <<Խնձոր Հայաստանը>>, <<Մարդու ձեռքերը>>, <<Այստեղ՝ գետի մոտ>>, <<Ծիծեռնակաբերդից>>, <<Հողեր արևելքի>>, <<Կռունկ, կռունկ, կռունկ>> բանաստեղծությունները՝ օրիգինալ և թարգմանված տարբերակներով: Թարգմանություններն ընթերցեցին ասմունքող Սերգուշ Բաբայանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը: Հայերեն թարգմանությունը կատարել է Էլիզաբեթ Մուրադյանը՝ հեղինակի կինը: Հանդիպման վերջում Սերժ Վենտուրինին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և խոստացավ նորից այցելել Հայաստան՝ այս անգամ արդեն կնոջ՝ Էլիզաբեթի ուղեկցությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են