1935թ. օգոստոսի 15-ին Երևանում, Ամիրյան 26 հասցեում բացվեց առաջին մասսայական գրադարանը: Վարիչ                նշանակվեց Թ. Բարխուդարյանը:
1938թ. բացվեց գրադարանի ընթերցասրահը: Ընթերցողների թիվը հասնում էր 1100-ի:
1941թ. գրադարանի վարիչ նշանակվեց Գարիկ Մկրտչյանը:
1941թ. գրադարանի վարիչ նշանակվեց Մարուսյա Աբգարյանը:

1949թ. գրադարանի տնօրեն նշանակվեց Վարվառա Գևորգի Մարգարյանը և աշխատեց մինչև 1992թ.։                Երկարատև աշխատանքի և վաստակի համար Վ. Մարգարյանին շնորհվել է <<Հայաստանի                վաստակավոր գրադարանավար>> կոչումը:

1955թ. գրադարանն անվանակոչվեց Ավ. Իսահակյանի անունով` Վարպետի ծննդյան 80-ամյակի                 կապակցությամբ:
1964թ. գրադարանում ստեղծվեց Կուլտուրայի ժողովրդական համալսարան` 4 ֆակուլտետով:
1979թ. Երքաղխորհրդի գործկոմի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա                ստեղծվեց Երևանի մեծահասակներին սպասարկող գրադարանների կենտրոնացված                համակարգը` ԳԿՀ, որի  կենտրոնական գրադարանը դարձավ Ավետիք Իսահակյանի անվան                գրադարանը: Նրա ենթակայության   տակ էին 47 գրադարան-մասնաճյուղեր:
1992թ. գրադարանի տնօրեն նշանակվեց Կարինե Տիգրանի Եղիազարյանը:

1993թ. բացվեցին գրադարանի արվեստի, մամուլի, օտար լեզվի և տեխնիկական գրականության                բաժինները:
1993թ. գրադարանում բացվեց Ավ. Իսահակյանի անվան հանդիսությունների դահլիճը:
1993թ. –ից Ավ. Իսահակյանի ծննդյան տարելիցի առթիվ պարբերաբար կազմակերպվում են                <<Պատանի  և երիտասարդ ստեղծագործողների և կատարողների>> հանրապետական                մրցույթ-փառատոններ:
1995թ. Երքաղխորհրդի գործկոմի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միավորվեցին մեծահասակներին /ԳԿՀ/                և  մանուկներին /ՄԳԿՀ/ սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգերը, և
               Ավ. Իսահակյանի անվան գրադարանը դարձավ միավորված համակարգի կենտրոնական                գրադարան:
               Տնօրեն նշանակվեց Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը:

1998թ. Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 27-ի որոշմամբ գրադարանը դարձավ համայնքային                 գրադարանների համար մեթոդ-մատենագիտական համակարգող կենտրոն:
2000թ. հրատարակվեց գրադարանում գործող <<Բողբոջներ>> գրական ստուդիայի սաների                 ստեղծագործությունների գրքույկը` <<Առաջին ծիլեր>> խորագրով:
2000թ-ից <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի հետ համատեղ գրադարանը կազմակերպում է                 <<Նռան հատիկ>> հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը:
2001թ-ից գրադարանը դարձել է <<Հայաստանի գրադարանների կոնսորցիում>>-ի հիմնադիր անդամ:
2002թ -ից իրականացվում է <<Ազգային գրադարանային շաբաթ>> միջոցառումների շարքը:
2002թ. ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի որոշմամբ Ավ. Իսահակյանի անվան գրադարանը                 վերակազմակերպվեց <<Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ>> ՊՈԱԿ-ի` իր 7 գրադարան                 մասնաճյուղերով:
2004թ -ից գրադարանը դարձել է <<Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի>>                 ծրագրի  մասնակից:
2005թ. ապրիլին բացվեց Հայաստանում առաջին <<Ամերիկյան անկյունը>>` ՀՀ-ում ԱՄՆ                 դեսպանատան  աջակցությամբ: Կենտրոնը հագեցված է տեղեկատվական ժամանակակից                 սարքավորումներով, ընթերցողներն  անվճար օգտվում են ինտերնետային ծառայություններից:                 <<ԱԱ>>-ն պարբերաբար համալրվում է նոր  գրականությամբ և ապահովված է էլեկտրոնային                 պարբերականների և այլ ռեսուրսների  բաժանորդագրությամբ:
2005թ -ից գրադարանում ամեն շաբաթ կազմակերպվում է գեղարվեստական և մանկական ֆիլմերի                անվճար  ցուցադրություն:
2005թ -ից գրադարանում պարբերաբար կազմակերպվում են անգլերենի, ֆրանսերենի և այլ լեզուների                ուսուցման  անվճար դասընթացներ:
2005թ. հրատարակվեց գրադարանում գործող <<Բողբոջներ>> գրական ստուդիայի սաների                 ստեղծագործությունների երկրորդ գրքույկը` <<Առաջին ծիլեր>> խորագրով:
2005թ. -ից գրադարանում սկսեց գործել մանկական թատերական ստուդիան, որը բազմիցս մասնակցել է                 <<Նռան Հատիկ>> հանրապետական մանկապատանեկան , <<Թատերական Լոռի>>,                <<Հայֆեստ>>  թատերական փառատոններին:
2008թ. ապրիլին ՀՀ-ում գործող <<Բրիտանական խորհրդի>> աջակցությամբ գրադարանում  բացվեց                <<Բրիտանական կենտրոնը>>: Կենտրոնում ընթերցողին մատուցվում են տեղեկատվական և                համացանցային անվճար  ծառայություններ:
2009թ. Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 7-ի թիվ 8141-Ա որոշմամբ <<Ավ. Իսահակյանի                անվան  ԿԳ>> ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի` իր 7                մասնաճյուղերով:
2010թ. գրադարանի Բաղրամյան 20 հասցեում գործող մասնաճյուղում բացվեց << Ասիական                կենտրոնը >>`  ՀՀ-ում Հնդկաստանի, Չինաստանի, Լիբանանի և Ղազախստանի դեսպանատների                աջակցությամբ:
2010թ. հրատարակվեց գրադարանում գործող <<Բողբոջներ>> գրական ստուդիայի սաների                 ստեղծագործությունների երրորդ գրքույկը` <<Առաջին ծիլեր>> խորագրով:
2010թ. հոկտեմբերին <<Առնո Բաբաջանյան>> համերգասրահում նշվեց Ավետիք Իսահակյանի անվան                 գրադարանի հիմնադրման 75, Ավետիք Իսահակյանի ծննդյան 135 և գրադարանը Վարպետի                անունով  կոչելու 55 ամյակներին նվիրված հանդիսությունը:
                Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետարանի                << Երևան>> ոսկե հուշամեդալով: ՀՀ Մշակույթի նախարարության <<Ոսկե մեդալ>>-ով                պարգևատրվեցին  գրադարանի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վերգուշ                Առաքելյանը, գրադարանի   մեթոդական աշխատանքների բաժնի վարիչ Գոհար Մարգարյանը:
2011թ. ապրիլին << Մարդկային ռեսուրսների զարգացման>> հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի                 նախագահ Լևոն Սարգսյան) գրադարանին նվիրեց 15 միավոր համակարգչային տեխնիկա:
2011թ. մայիսին Ավ. Իսահակյանի ԿԳ-ում (Նալբանդյան 4/1) բացվեց ՀՀ-ում առաջին ինտերնետ-                սրճարանը՝  անվճար Wi-Fi հնարավորություններով:
2011թ դեկտեմբերին ԿԳ-ն ՀՀ-ում առաջինը ավարտեց ֆոնդերի մուտքագրումը՝ <<Ալեֆ>> ծրագրով:                 Ստեղծվեց ԿԳ-ի էլեկտրոնային գրացուցակը:
2012թ. ապրիլի 20-ին ԿԳ-ում բացվեց <<Իսահակյան>> գրախանութը (Նալբանդյան4/1 հեռ 56 15 66):
2012թ. ապրիլի 20-ին ԿԳ-ի բակում բացվեց <<Գրքի պուրակը>>:
2012թ. մայիսի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ << Հայ գրատպության 500>>-                 ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառում                 ունեցած վաստակի համար <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ                 Կարապետյանին շնորհվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
2012թ. հուլիսին ԿԳ-ի արվեստի գրականության բաժնում ( Մոսկովյան 31/184/ հեռ. 53-35-93 ) բացվեց                 ԿԳ-ի <<Իսահակյան >> գրախանութի մասնաճյուղը:
2012թ. սեպտեմբերին ԿԳ-ում (ՀՀ-ում հանրային գրադարաններից առաջինում) սկսվեց ընթերցողների՝                 էլեկտրոնային սպասարկման և գրադարանային գործառույթների ավտոմատացման                 գործընթացը:
2012թ. հոկտեմբերին <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամը ԿԳ-ին նվիրեց 25 միավոր                 համակարգչային նորագույն տեխնիկա:
2013թ հունվարից <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի մասնաճյուղերում սկսվեց էլեկտրոնային                 գրացուցակների <<Ալեֆ>> ծրագրի գործարկումը: Ընթերցողները կարող են օգտվել <<Ոսկե շղթա                 1>>, <<Ոսկե շղթա 2>>, <<Ոսկե շղթա 3>>, <<Ոսկե շղթա 4>> և <<Ոսկե շղթա 5>> թվային                 գրականության բազաներից: Տեսողական խնդիրներ ունեցող ընթերցողների համար գրադարանում                 տեղակայված է նաև <<Արև>> ծրագիրը:
2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրերով, գրադարանների զարգացման նպատակով,                 ջեռուցման կենտրոնացված համակարգերով ապահովվեցին բոլոր գրադարան-մասնաճյուղերը:
2014թ. մարտին Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության                 համագործակցության շնորհիվ Կենտրոնական գրադարանում բացվեց <<Ֆրանկոֆոնիայի                 կենտրոն>> բաժինը, որը հագեցած է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով,                 ֆրանսերեն մեծարժեք գրականությամբ և էլեկտրոնային այլ բազաներով:
2014թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրերով, գրադարանների զարգացման նպատակով,                 հիմնանորոգվեց ՀՈԱԿ-ի թիվ 33 գրադարան-մասնաճյուղը /Կիևյան 1,3/։
2015թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրերով, գրադարանների զարգացման նպատակով,                 հիմնանորոգվեցին ՀՈԱԿ-ի թիվ. 15Գ/Մ   / Սայաթ-Նովա 37 /, 21Գ/Մ  / Բաղրամյան 20/5   /,                 28Գ/Մ   /Մամիկոնյանց 21/47   /, 29Գ/Մ   /Կոմիտաս 6/17   /, 36Գ/Մ   /Նաիրի Զարյան 19/65   / ,                 ԿԳ-ի Արվեստի գրականության /  Մոսկովյան 31/184  / և ԿԳ-ի Տեխնիկական գրականության                 / Տիգրան Մեծ 30/ բաժինները:
2015թ. հայտարարվեց <<ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ>>` Իսահակյանական եռատոն խորագրով.
                Նշվեցին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80, Ավետիք Իսահակյանի                 ծննդյան 140 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 60 ամյակները:
                Մշտապես նորացվում են համաշխարհային տեղեկատվական դաշտում կազմակերպության                 երկու անհատկան էջերը //հասցե:www.isahakyanlibrary.am և նաև                 http://yerevan.americancorners.am/, որտեղ տեղեկություններ կան գրադարանի տարեգրության,                  կառուցվածքի և ծառայությունների մասին։
                Facebook-ում ՀՈԱԿ-ի <<Իսահակյան գրադարան>> էջը մշտապես թարմացվում է ԿԳ-ի                 աշխատանքային խմբի կողմից: Facebook-ում առանձին էջեր են վարում նաև ԿԳ-ի Ամերիկյան,                 Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի և Ասիական կենտրոնները, ՀՈԱԿ-ի թիվ 15, 21, 27, 28, 29, 33, 36                 գրադարան-մասնաճյուղերը և ԿԳ-ի արվեստի գրականության բաժինը:
2015թ. ապրիլին <<Ասիական կենտրոն>> բաժինը Բաղրամյան 20/5 հասցեից /ՀՈԱԿ-ի թիվ 21 գ/մ /                 տեղափոխվեց ՀՈԱԿ-ի թիվ 33 գ/մ մասնաճյուղ:
2015թ․ հոկտեմբերին Երևանի քաղաքապետարանի ծրագրով ավարտվեցին հիմնանորոգման աշխատանքները,                 և ընթերցողների առջև իրենց դռներն բացեցին ՀՈԱԿ-ի թիվ 15 գ/մ /Սայաթ-Նովա 37/, թիվ 21 գ/մ                 / Բաղրամյան 20/5 /, թիվ 28 գ/մ / Մամիկոնյանց 21/47 /, թիվ 29 գ/մ / Կոմիտաս 6/17 /, թիվ 36 գ/մ                 / Նաիրի Զարյան 19/65 /, ԿԳ-ի Արվեստի գրականության և ԿԳ-ի Տեխնիկական գրականության                 բաժինների ընդարձակ և լուսավոր սրահները։
2015թ. հրատարակվեց գրադարանում գործող <<Բողբոջներ>> գրական ստուդիայի սաների                 ստեղծագործությունների թվով չորրորդ գրքույկը ՝ <<Առաջին ծիլեր>> խորագրով։
2015թ. հրատարակվեց <<Ավ. Իսահակյանի անվան գրադարանը մամուլի էջերում (1935- 2015թ.)>>                 մատենագիտական ցանկը։
2015 թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի                 հրամանագրով ՝ Երևանի Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հիմնադրման 80, Ավ. Իսահակյանի                 ծննդյան 140 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 60 - ամյակների կապակցությամբ                 գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում                 երկարամյա աշխատանքային գործունեության համար <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ -ի                 տնօրենի գիտական գծով տեղակալ Կարինե Մեհրաբյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի                 նախարարության Ոսկե մեդալով:
2015 թ. նոյեմբերին ՀՀ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ՝ <<Ավ. Իսահակյանի                 անվան ԿԳ>> ՀՈԱԿ -ի 80 - ամյակի կապակցությամբ, գրադարանավարության ոլորտում                 ներդրած նշանակալի ավանդի համար <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ -ի փոխտնօրեն                 Ռուզաննա Բարսեղյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
2016թ. ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության 1998թ փետրվարի 26-ի №116 որոշմամբ սահմանված                 կարգով՝ արտադրանքի և ծառայությոնների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի                 կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ կառավարության №                 355-Ա որոշման համաձայն «Ավետիք Իսահակայանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը արժանացավ դիպլոմի և                 մրցանակի:
2016թ․ Գրադարանավարի մասնագիտական տոնի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավ․                 Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ընթերցասրահի բաժնի վարիչ Կլավդիա                 Նալբանդյանին պարգևատրեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով, իսկ Մամուլի բաժնի գլխավոր                 գրադարանավար Լաուրա Զարյանին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով՝ երկարամյա                 գործունեության, հանրօգուտ և բարեխիղճ աշխատանքի համար։ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն                 Ամիրյանը մասնագիտական տոնի առթիվ ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրեց                 Կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի առաջատար գրադարանավար Անահիտ                 Իսկանդարյանին և թիվ 36 գրադարան-մասնաճյուղի առաջատար գրադարանավար Կարինե                 Մկրտչյանին։
2017թ. «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի կողմից ընթերցողների հետ տարվող արդյունավետ աշխատանքի                 համար «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը պարգևատրվել է «Կարեն Դեմիրճյան» մեդալով:
2017թ Գրադարանավարի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր                 հանձնեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գրականության համալրման և մշակման բաժնի                 առաջատար գրադարանավար Ռիտա Կիրակոսյանին և տեխնիկական գրականության սպասարկման                 բաժնի վարիչ Էլմիրա Ազարյանին:
                ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի մանկական                 գրականության բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանին և մեթոդական աշխատանքների կազմակերպման                 բաժնի գրադարանավար Սյուզաննա Նազարյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության                 պատվոգրեր՝ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում                 երկարամյա աշխատանքային գործունեության համար։
2017թ. Ավարտվել են «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի բոլոր գրադարան-մասնաճյուղերում ֆոնդերի                 ավտոմատացված գրացուցակների ստեղծման աշխատանքները: 2018թ-ին կսկսվի ընթերցողների                 էլեկտրոնային սպասարկումը և գրադարանային գործընթացների ավտոմատացումը ՀՈԱԿ-ի բոլոր                 գրադարան-մասնաճյուղերում:
2017թ. Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը՝ Մարդասիրական սկզբունքների                 հաստատման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության                 համար «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ                 Վարդգեսի Կարապետյանին պարգևատրեց Մեծ Մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի                 դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:
2017թ. Երևանի «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և Սանկտ –Պետերբուրգի Վ.Վ․ Մայակովսկու անվան                 կենտրոնական գրադարանների միջև համագործակցության պայմանագրի ստորագրում ։
2017թ. Երևանի «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և Սանկտ –Պետերբուրգի Մ․Յու․ Լերմոնտովի անվան                 միջշրջանային ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանների միջև համագործակցության պայմանագրի                 ստորագրում ։
2017թ. Երևանի «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և Մոսկվայի «Կենտրոնական վարչական շրջանի                 կենտրոնացված գրադարանային համակարգ»-ի միջև երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային                 համագործակցության համաձայնագրի ստորագրում:
2018թ. Երևանի «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքային                 գրադարանների միջև համագործակցության պայմանագրի ստորագրում:
2019թ․ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի »                 նախագահ՝ գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ »ՀՈԱԿ-ի տնօրեն,                 ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Վարդգեսի Կարապետյանին պարգևատրեց Հայրենիքի                 պաշտպանության համար ասպետաց «ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» շքանշանով։
2019թ․ «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի «Ամերիկյան կենտրոն» բաժնում բացվեց «ՏեխնոԼաբ»                 ենթաբաժինը։
2019թ․ «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը պարգևատրվել է Արվեստի և գրականության ժողովրդական                 համալսարանի 45-ամյակին նվիրված հուշամեդալով։
2019թ․ Երևանի քաղաքապետարանի «Ավ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և «Լոռու մարզային                 գրադարան» ՊՈԱԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
2019թ․ Երևանի քաղաքապետարանի «Ավ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և «Շիրակի մարզային                 գրադարան» ՊՈԱԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
2021թ. Ա. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանը հաղթող է ճանաչվել Հ.Հ. կրթության, գիտության,                 մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական   կազմակերպության կողմից կազմակերպված 2021թ. «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի                 «Լավագույն նորարար գրադարան» անվանակարգում:
2022թ․ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը:
2022թ․ Հոկտեմբերի 5-ին «Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը, ի դեմս տնօրեն Հ.Կարապետյանի, և մյուս կողմից` Իսպանիայի հայկական համայնքի «Արարատ » միությունը,
ի դեմս միության նախագահ Արարատ Ղուկասյանի, ղեկավարվելով իրենց կանոնադրություններով, կնքեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի «Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի և Իսպանիայի հայկական համայնքի «Արարատ» միության միջև:
2023թ. օգոստոսի 29-ի Երևանի քաղաքապետի թիվ 2856-Ա որոշմամբ Ռուզաննա Ռազմիկի Բարսեղյանը նշանակվել է գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնոկատար:            

 

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են