<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի թիվ 27 մասնաճյուղ - գրադարան


   Թիվ 27 մասնաճյուղ- գրադարանի հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, Երևան քաղաքի բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովելը, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցումն ու տարածումը, գիտության և մշակույթի լուսաբանումն ու հանրայնացումը, կրթական համակարգի գործունեությանն օժանդակելը, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ կրիչների արդյունավետ օգտագործումը, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածումն ու լուսաբանումը, Երևան քաղաքի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձևավորումը, բնակչության ազատ ժամանակի կազմակերպումը, գրադարանային նոր ձևերի ու մեթոդների մշակումը, արմատավորումն ու տարածումը, ֆոնդերի համալրումը, հարստացումն ու պաշտպանվածության ապահովումը, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը, ազգային և արտերկրի մշակութային և գիտական հաստատությունների, միջազգային հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը:
Գրադարանում գործում է «Ակտիվ ընթերցողներ» խմբակը, որի անդամները մասնակցում են գրադարանում և ԿԳ-ում կազմակերպվող միջոցառումներին և խաղ-մրցույթներին:
Թիվ 27 գրադարան-մասնաճյուղն ստեղծվեց 1998թ.՝ Երևանի քաղաքապետի թիվ 1085 որոշման համաձայն: Գրադարանի վարիչ նշանակվեց Աստղիկ Հայրապետյանը: 2010թ-ից առայսօր վարիչն է Նաիրա Բեջանյանը :

Վարիչ՝ Նաիրա Բեջանյան
Հասցե՝ Նորք - Մարաշ, 5 փ.,29 շ.
Հեռ. 010 652065
E- mail: yerevancclbranch27@yahoo.com
Գրադարանի աշխատաժամերն են․
երկուշաբթի- ուրբաթ՝ 9.00 -17.00
շաբաթ՝ 10.00-16.00
հանգստյան օր․ կիրակի

https://www.facebook.com/Իսահակյան գրադարանի թիվ 27 մասնաճյուղ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են