<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տեղեկատու- մատենագիտական բաժնի գործառույթները


    Տեղեկատու- մատենագիտական բաժնի հիմնական խնդիրը ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների և գրադարան - մասնաճյուղերի ընթերցողական խմբերի համակարգված ու կենտրոնացված տեղեկատու - մատենագիտական սպասարկման ապահովումն է , ինչպես նաև ԿԳ-ի և գրադարան - մասնաճյուղերի համագործակցությամբ միասնական տեղեկատու - մատենագիտական ծառայությունների կազմակերպումը: Տեղեկատու – մատենագիտական բաժինն իրականացնում է.
      • ԿԳ-ի և գրադարան-մասնաճյուղերի միասնական տեղեկատու- մատենագիտական համակարգի կազմակերպումը,
      • բավարարված տեղեկանքների արխիվի ստեղծումը,
      • ընթերցողական տարբեր խմբերի շրջանում գրադարանային- մատենագիտական գիտելիքների տարածումը,
      • տեղեկատու-մատենագիտական թեմատիկ ուղեցույցների վարումը,
      • լրագրերի և ամսագրերի հոդվածների կարգային քարտարանը, երկրագիտական և թեմատիկ քարտարանների համալրումը անհրաժեշտ հոդվածների վերլուծական նկարագրությամբ քարտերով,
      • ԿԳ – ի և գրադարան – մասնաճյուղերի համար տեղեկատվական և   մասնագիտական խորհրադատվություն, այցելություններ և գործնական օգնության կազմակերպում տեղերում :
   Տարվա ընթացքում կազմվում են`
      • <<Ավ. Իսահակյանի անվան գրադարանը մամուլի էջերում>> (մատենագիտական ցանկ)
      •  Ավ. Իսահակյանի անվան գրադարանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրական խաղ-վիկտորինայի հարցաշար,
      • <<Հիշարժան տարեթվերի օրացույց>> /տարվա համար/,
      • <<Հոբելյանական վահանակ>> /նվիրված տարվա հոբելյարներին/,
      •  թեմատիկ բնույթի, հիշարժան տարեթվերին և հոբելյաններին նվիրված բազմաթիվ գրքային ցուցահանդեսներ ,
      •  թեմատիկ, հիշարժան տարեթվերին նվիրված հանձնարարական ցանկեր։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են