<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի թիվ 36 գրադարան-մասնաճյուղ


   Թիվ 36 գրադարան-մասնաճյուղի հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, Երևան քաղաքի բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովելը, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցումն ու տարածումը, գիտության և մշակույթի լուսաբանումն ու հանրայնացումը, կրթական համակարգի գործունեությանն օժանդակելը, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ կրիչների արդյունավետ օգտագործումը, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածումն ու լուսաբանումը, Երևան քաղաքի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձևավորումը, բնակչության ազատ ժամանակի կազմակերպումը, գրադարանային նոր ձևերի ու մեթոդների մշակումը, արմատավորումն ու տարածումը, ֆոնդերի համալրումը, հարստացումն ու պաշտպանվածության ապահովումը, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը, ազգային և արտերկրի մշակութային և գիտական հաստատությունների, միջազգային հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը:

Գրադարանում գործում է գրքի ակումբ, որի նպատակն է ամրապնդել ընթերցող-գրող-գիրք կապը: Գործում են մշտական և հիշարժան տարեթվերին նվիրված ցուցահանդեսներ: Ընթերցողին տրամադրվում են թեմատիկ մատենագիտական ցանկեր և պարբերական մամուլից առանձնացված նյութեր: Տրամադրվում է նաև մամուլի հոդվածների կարգային քարտարանը: Ընթերցողին լիարժեք սպասարկելու նպատակով առաջարկում ենք ՄԳԱ և ՆԳԱ ծառայություններ:
Գրադարանում գործում է «Ասիական կենտրոն» բաժինը, որն ընթերցողներին հնարավորություն է տալիս անվճար օգտվել կենտրոնում առկա բոլոր նյութերից: Բաժինն ունի Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Իրանի մշակույթի, արվեստի, պատմության, քաղաքականության վերաբերյալ գրականություն:
Ավ. Իսահակյանի անվ. ԿԳ ՀՈԱԿ-ի թիվ 36 գրադարան-մասնաճյուղը հիմնադրվել է 1958թ.։ Վարիչն էր Թերեզա Միրաքյանը, որը աշխատել է մինչև 1994թ.: 1994-1999թթ. Վարիչ էր Անահիտ Մովսիսյանը: 1999թ-ից առայսօր գրադարանի վարիչն է Քրիստինե Գևորգյանը:

Վարիչ՝ Քրիստինե Գևորգյան
Ն. Զարյան 19/65 23-60-38,
էլ- փոստ՝yerevancclbranch36@yahoo.com
Գրադարանի աշխատաժամերն են․
Երկուշաբթի- ուրբաթ- 9.00 -17.00
շաբաթ-10.00-16.00
Հանգստյան օր․ կիրակի

https://www.facebook.com/Իսահակյան գրադարանի թիվ 36 մասնաճյուղ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են