<<Ավ Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի սպասարկման բաժնի գործառույթները





    ԿԳ – ի սպասարկման բաժնի հիմնական խնդիրն ընթերցողների գրադարանային-    մատենագիտական սպասարկման լիարժեք և հնարավորինս անթերի կազմակերպումն է:
      • Սպասարկման բաժինը կենտրոնական գրադարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, ունի իր առանձնացված ֆոնդը, որը պարբերաբար համալրվում է գիտության բոլոր ճյուղերի վերաբերյալ արդիական գրականությամբ։
      • Կատարվում է նոր ստացված գրականության ուսումնասիրում և տրամադրում ընթերցողին՝ ցուցահանդեսների, գրքի տեսությունների, տեղեկատու թերթոնների և այլ միջոցներով։
      • Անհատական և խմբային աշխատանք է տարվում տարբեր տարիքային, կրթական խմբերի ընթերցողների հետ։
      • Սպասարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, կատարվում է նաև գրականության առցանց պատվերների ընդունում, գրանցում և սպասարկում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են