Ամանորին նվիրված միջոցառում


    Դեկտեմբերի 18-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնում կազմակերպվեց ամանորին նվիրված հետաքրքիր միջոցառում՝ փոքրիկ ընթերցողների մասնակցությամբ։ Գրադարանի հյուրերն էին Երևանի թիվ 16 մանկապարտեզի ավագ խմբի սաները։ Երեխաները հաճույքով և ուշադրությամբ ունկնդրեցին Ալվարդ Մովսիսյանի <<Տոնածառն անտառում>> և Էմիլյա Օհանյանի <<Փաթիլ>> հեքիաթների գեղարվեստական ընթերցումները։ <<Փաթիլ>> հեքիաթի վերջում անակնկալ <<ձյուն տեղաց>>։ Սիրելի Ձմեռ պապի հաճելի այցելությունը, զվարթ երգը, թնդուն պարը, հաճելի ասմունքը փոքրիկների ներաշխարհը և տոնական հանդեսը լցրին առանձնակի ջերմությամբ և բարձր տրամադրությամբ ։ Միջոցառման ավարտին Ձմեռ պապը հետաքրքիր նվերներ բաշխեց սիրելի փոքրիկներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են