Շրջայց գրադարան


    Նոյեմբերի 22-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաները՝ դասղեկ Լ․ Խաչատրյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանք խաղացին «Հանելուկախաղ» և ընթերցեցին Հովհաննես Թումանյանի «Կացին ախպերը» և «Ամերիկյան ժողովրդական հեքիաթներ»։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են