Շրջայց գրադարան


    Փետրվարի 5-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Նաիրա Մեսրոպյանի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին: «Մանկական գրականություն» բաժնում աշակերտներն ունկնդրեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են