Շրջայց գրադարան


    Նոյեմբերի 1-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Հայ ասպետ» դպրոցի 3-րդ,7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկներ՝ Մ. Հովսեփյանի,Ն.Գևորգյանի և Ս. Օհանյանի ուղեկցությամբ: Նրանք մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանի բաժիններով և ծանոթացան իրականացվող աշխատանքներին։ «Մանկական գրականության բաժնում» նրանց համար կազմակերպվեց հեքիաթի ընթերցանություն։ Երեխաները գրադարանից հեռացան բարձր տրամադրությամբ և վերադառնալու ակնկալիքով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են