Յասմինա Ռեզա ՝ «Պիեսներ»


    Հոկտեմբերի 17-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ֆրանսիացի գրող Յասմինա Ռեզայի «Պիեսներ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ –ի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի վարիչ Լուսինե Խաչատրյանը։ Ելույթներով հանդես եկան թատերագետ Նվարդ Ասատրյանը, թարգմանչուհի, ռեժիսոր, բանասիրական գիտությունների թեկնածու, «Սաթէ-աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը։ Գրքից հատվածներ ընթերցեցին Աիդա Ասատուրյանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են