Ցերեկույթ` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան


    Փետրվարի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Միջոցառման հյուրն էր գրող, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը: «Ուսմունք» դպրոցի 1-ին և 3-րդ դասարանի աշակերտները անակնկալ մատուցեցին սիրելի գրողին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, ներկայացնելով «Երաժշտական գործիքներ» և «Մանկության արահետներ» ստեղծագործությունների բեմականացումը: Միջոցառման հյուրերն էին Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցի 4-րդ , թիվ 186 հիմնական դպրոցի 2-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև «Ամի Ակումբ»երեխաների զարգացման և խնամքի կենտրոնի սաները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են