Շրջայց գրադարան


    Փետրվարի 20 -ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին՝ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝ Աննա Աղաջանյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: Այնուհետև մանկական բաժնում դիտեցին ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» մուլտֆիլմը և խաղացին Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա կազմված խաչբառ: Աշակերտներին ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը և գրիչը: Փոքրիկները առիթ ունեցան նաև փորձարկելու ARLOOPA հավելվածը և բացահայտելու անտեսանելի վիրտուալ պատկերները: Գիրք նվիրելու օրվա առթիվ փոքրիկ ընթերցողները նվիրեցին, ինչպես նաև ստացան գրքեր: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ տպավորություններով հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են