<<Երևանյան ամառ 2014>>


   Հուլիսի 18-ին Երևանի Քաղաքապետարանի կողմից իրականացվող <<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանը հյուրընկալվել էր Բրյուսովի 165 հասցեում: Բակի տաղավարում հավաքվել էին ինչպես բազմաթիվ երեխաներ, այնպես էլ նրանց ծնողները: Տիրում էր ուրախ տրամադրություն: Իսահակյան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժինը այս անգամ ևս <<Հայկական ժողովրդական խաղերը>> ծրագրի շրջանակներում երեխաներին սովորեցրեց նոր խաղեր.<<Կաղ արագիլ>>, <<Հանելուկախաղ>> և <<Համրախաղ>> : Այդ սաստիկ տապին երեխաները մեծ ոգևորությամբ ներգրավվել էին խաղերի մեջ, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց հուշումներով նրանց օգնության էին հասնում ծնողնրը: Խաղի ավարտից հետո լավագույն մասնակիցներին հանձնվեցին նվերներ: Այդ հրաշալի օրը դեռ երկար ժամանակ կմնա երեխաների հուշերում:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են