«Շրջայց գրադարանով»


    Մարտի 31-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Մարիամ Դավթյանի և ծնողների ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, այնուհետև խաղացին տրամաբանությունը զարգացնող «OSMO» խաղը, ապա «Մանկական գրականություն» բաժնում սովորեցին և խաղացին «Համրախաղ», «Հանելուկախաղ», «Առածանի», «Մուլտխաչբառ», և դիտեցին Չուկովսկու մուլտֆիլմերը: Գրադարանի դահլիճում դիտեցին հատվածներ «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլից: Վերջում ԿԳ-ի տնօրենի խորհրդական Ռուզան Կոստանյանը դասղեկին և աշակերտներին հանձնեց նվերներ՝ գրքեր` դասարանական գրադարանը համալրելու համար: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են