Խաղ-մրցույթի եզրափակիչ փուլ


    Մարտի 30-ին ‹‹Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի›› շրջանակում Եղիշե Չարենցի անվան տուն թանգարանում տեղի ունեցավ ‹‹Ճանաչենք մեր մեծերին-Եղիշե Չարենց-120›› խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Նախորդ օրերի մրցույթի արդյունքում եզրափակիչ փուլ էին դուրս եկել «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գ/մ-ի «Վառվող ապագա» և ԿԳ-ի Մանկական գրականության բաժնի «Ուսմունք» թիմերը: Խաղի հանձնախմբի նախագահն էր «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, անդամներն էին` Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի ավագ գիտաշխատողներ Քնարիկ Թահիրյանը ու Գոհար Չարենցը (Չարենցի թոռնուհին) և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Չնայած մասնակիցների թեժ պայքարին` խաղն ընթանում էր ընկերական մթնոլորտում: Անզիջում պայքարի արդյունքում երկու թիմերն էլ հաղթող ճանաչվեցին և արժանացան պատվոգրերի:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են