Հանդիպում բանաստեղծուհի Լուսյա Նազարյանի հետ


   Հուլիսի 18-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի, մանկագիր Լուսյա Նազարյանի հետ հանդիպում: Հանդիպումը վարում էր ասմունքող Գայանե Սամվելյանը: Գրադարանի դահլիճում հավաքվել էին գրողներ, մտավորականներ և Լուսյա Նազարյանի ստեղծագործությունների երկրպագուներ: Բանաստեղծուհուն իրենց գնահատանքի խոսքն ասացին արձակագիր՝ Ալիս Հովհաննիսյանը, մանկագիր՝ Երվանդ Պետրոսյանը, գրքի խմբագիր, բանաստեղծուհի Նանեն, լրագրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը և ուրիշներ: Միջոցառումն ուղեկցվում էր Գուսան Հայկազունու հայրենասիրական երգերով և Գայանե Սամվելյանի գեղեցիկ ասմունքով: Լուսյա Նազարյանի ստեղծագործություններից հատվածներ ընթերցեց նաև մանկագիր Սաթենիկ Ղազարյանը: Հանդիպման վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ բանաստեղծուհին՝ Լուսյա Նազարյանը:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են