Գրադարանի հյուրերն էին Նազար Պինաթլը և Տիգրան Ալթունը


    Հունվարի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էին Ստամբուլի «Հայճար» ճարտարապետության և ճարտարգիտության միության անդամներ Նազար Պինաթլը և Տիգրան Ալթունը: Նրանք գրադարանին նվիրեցին Արամ Գամպուրեանի գերմաներենից թարգմանված Պրունօ Ֆրանքի «Սէրվանդէս» աշխատության 2 օրինակ, որը նվիրված է Վիեննայի Մխիթարյան Միաբանության Ստամբուլի վարժարանի գերմաներեն լեզվի ուսուցիչ, հոգևորական Հայր Հմայակ Ծ. Վրդ. Համբարյանի լուսավոր հիշատակին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են