Արևմտահայ երգիծաբանություն


    …Հայը ուրիշներու առջեւ կըսէ՝ Ինծի համար կըսեն թէ ձեռքս չէ յանցաւորը, գլուխս է պատճառը, որ զբաղած է հազար բաներով: Այն ատեն, ինչու՞ ձեռքէն չի պահանջէ… ամենէն անհնարինը՝ ինչ որ գլուխէն դարերով կը պահանջէ՝ գլխացաւ պատճառելով:…
Արթուր Անդրանիկյան
Հոկտեմբերի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում սփյուռքահայ գրականության երեկո էր.«Կը նայիմ հայելիին, կը մեռնիմ խնդալէն» խորագիրը կրող երգիծական տեսասկավառակի շնորհանդես, որտեղ ընդգրկվել է՝ ըստ սփյուռքագետ, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանի, երգիծաբանության քառագագաթից երեքի՝ Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի և Նշան Պեշիկթաշլյանի ստեղծագործությունները՝ Աիդա Ասատուրյանի հրաշալի ընթերցմամբ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը. -Սփյուռքահայ գրականության ուսումնասիրման, տարածման, վերահրատարակման, գրականագիտական հոդվածների պատրաստման առումով՝ Արթուր Անդրանիկյանը Հայաստանում եզակի մտավորականներից մեկն է, դա են փաստում նրա բազմաթիվ ձեռնարկները: Նա ոչ միայն մտահոգ է արևմտահայ գրականության տարածման խնդիրներով, այլ նաև փնտրում և առաջարկում է ժամանակակից ձևեր : Նրա ծրագրերի լավագույն արտահայտությունը «Արևմտահայ երգիծաբանություն» տեսաակավառակն է՝ հետաքրքիր նկարազարդուներով…
Նախագծի հեղինակը՝ Արթուր Անդրանիկյանը նշեց, որ «Կը նայիմ հայելիին, կը մեռնիմ խնդալէն»/ Հակոբ Պարոնյանի խոսքն է/ տեսասկավառակի պատյանին ներկայացված է մեր երգիծանքի ծառը՝ մեր մեծերի՝ Հակոբ Պարոնյանի , Երվանդ Օտյանի և Նշան Պեշիկթաշլյանի դիմանկարներով…
Ներկաները վայելեցին Հակոբ Պարոնյանի և Երվանդ Օտյանի ստեղծագործությունները տեսահոլովակով, իսկ Նշան Պեշիկթաշլյանի ստեղծագործությունները՝ Աիդա Ասատուրյանի հրաշալի կատարմամբ…:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են