Հենրիկ Մալյանի 90-ամյակին նվիրված ցերեկույթ


    Հոկտեմբերի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնին՝նվիրված անվանի ռեժիսորի ծննդյան 90-ամյակին: Հանդիպմանը ներկա էին թատրոնի դերասանները, մտավորականներ, դպրոցականներ և բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը վարում էր լրագրող, կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը: Կինոգետի բանախոսությունից հետո ներկաները դիտեցին տեսաֆիլմ՝ նվիրված Հենրիկ Մալյանին: Հաջորդիվ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը ընթերցեց հատվածներ Հենրիկ Մալյանի <<Երկխոսություն երրորդի համար>> գրքից: Ողջույնի խոսքով հանդես եկավ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը,սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը, ՀՀ և ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունների և ՀՀ ժուռնալիստների միության անդամ Ռոբերտ Մաթոսյանը: Հաջորդիվ, Հենրիկ Մալյանի մասին հուշերով, պատմություններով ու հույզերով հանդիսատեսի հետ կիսվեցին Մալյան թատրոնի դերասաններ Լևոն Մելոյանը, Վարդուհի Ռուշանյանը, Լիզա Ազիզյանը, Արա Սարգսյանը, Աստղիկ Աբաջյանը, Մովսես Ստեփանյանը, Լևոն Ղազարյանը, Կարինե Ոսկանյանը,Քրիստինա Հովակիմյանը, Դավիթ Հակոբյանը: Միջոցառման ավարտին երախտիքի խոսքով հանդես եկավ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսորի դուստր Նարինե Մալյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են