Հունիսի 13-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ն հյուրընկալել էր <<Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ>> պատմաազգագրական ՀԿ-ին, որը կազմակերպել էր մատենագետ, հրապարակախոս, ՀԿ-ի ազգագրական և մշակույթային համագործակցության հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազատամարտի վետերանների միության անդամ, <<Գետաշեն>> հայրենակցական միության նախագահ Ռիտա Չիլինգարյանին նվիրված մեծարման երեկո: Ռիտա Վաղարշակի Չիլինգարյանը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 17-ին, Գետաշենում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է որպես նույն համալսարանի գրադարանին կից միջբուհական գիտամեթոդական կաբինետի վարիչ, բուհական գրադարանների մեթոդական խորհրդի նախագահ, Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարության գրադարանային հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանրապետության գիտամեթոդական բաժնի վարիչ, այնուհետև Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի տնօրեն։ Նրա անմիջակա ննախաձեռնությամբ ԵՊԲՀ–ում բժշկական գիտական գրադարանի գրականության ֆոնդերի մուտքագրման աշխատանքներում ներդրվեց ժամանակակից համակարգչային տեխնոլոգիայի ձև հանդիսացող էլեկտրոնային կատալոգը, ինչպես նաև համակարգչային ,,էկրան,, տեխնոլոլոգիան: Աշխատանքային գործունեության 48 տարիների ընթացքում ունեցած ակնառո ւներդրումների համար շնորհվել է ՀՍՍՀ վաստակավոր գրադարանավարի կոչում, պարգևատրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով: Ռիտա Չիլինգարյանը հեղինակել է 16 գիրք և գրքույկ, բազմաբնույթ հրապարակախոսական, վերլուծական, թարգմանչական հոդվածներ: Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Երևանի պետական համալսարանում: 2004-2007 թվականներին ձեռնարկել և ավարտին է հասցրել ,,Գետաշեն,, պատմամշակութային արժեք ներկայացնող 700 էջանոց գիրքը: Մեծարման երեկոն սկսվեց <<Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ>> պատմաազգագրական հասարակական կազմակերպության հիմնի կատարմամբ:Երեկոյի ընթացքում տիկին Չիլինգարյանին իրենց ջերմ խոսքերը հղեցին գեներալ-մայոր, <<Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ>> պատմաազգագրական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Մելս Չիլինգարյանը, Պաշտպանության նախարարության աշխատակից, Ռիտա Չիլինգարյանի թոռնիկ Արտակ Ոսկանյանը, <<Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում>> հասարակական կազմակերպության փոխնախագահ Ժորա Ավագյանը, <<Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ>> պատմաազգագրական հասարակական կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Լարիսա Չիլինգարյանը, Հայաստանի գրողների միության անդամ, ԵՊԲՀ դասախոս, Ռիտա Չիլինգարյանի դուստր Արմենուհի Սիսյանը, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հայկական <<Նարեկ>> մշակութային կենտրոնի ղեկավար, <<Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում>> ՀԿ-ի անդամ Արևիկ Սաֆարյանը, <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, Ռիտա Չիլինգարյանի աշխատանքային գործընկեր Մարի Հալաջյանը և այլոք: Երաժշտական ողջույնով հանդես եկան դաշնակահար Լևոն Հարությունյանը, շվիահար Կարեն Գրիգորյանը, Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների խմբի սաները, Ա.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ, Ավ, Իսահակյանի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր Պողոս Բեյազբեկյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի սան, երեկոյի հանդիսավար Աննա Սահակյանը: Իրենց գեղեցիկ ասմունքով ներկաներին հուզեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը և Ռիտա Չիլինգարյանի թոռնուհի Տաթևիկ Էլոյանը: Ջերմ խոսքերից շոյված և բազմաթիվ անակնկալներից հուզված՝ Ռիտա Չիլինգարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին և ներկաներին՝ իրեն նման գեղեցիկ տոն պարգևելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են