<<Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ>>


   Ապրիլի 1-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում <<Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ>> ծրագրի շրջանակներում <<Իսահակյան>> թատերախումբը, դերասանուհի Մարիամ Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրեց <<Մխիթար Գոշի առակները>>: Գրադարանի ընթերցողները և հյուրերը, որոնց շարքում էին գրող Լիպարիտ Սարգսյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը, մանկագիր Հասմիկ Աջամյանը, <<Եթեր>> շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Գայանե Ենգոյանը փոքրիկ դերասանների օգնությամբ ծանոթացան հայ մեծ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի կենսագրությանը: Այնուհետև գեղեցիկ բեմադրությունը նրանց տեղափոխեց 12-րդ դար, ուր նրանք ծանոթացան Մխիթար Գոշի <<Նռնենին և թզենին>>, <<Բամբակենին և Սոսին>>, <<Խոհեմ մարդը և ծառերը>>, <<Ուխտն ու նրա խնամողը>>, <<Փղի որդին՝ իմաստասիրության աշակերտ>>, <<Առյուծը և կենդանիները>> և <<Թագավորի 3 երազը>> առակներին: Ընթերցողները մեկ անգամ ևս համոզվեցին, որ Գոշի ուսուցողական առակներում արծարծված թեմաները արդիական են նույնիսկ այսօր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են