Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ դահլիճում տեղի ունեցավ Ադամ Ադամյանի «Ադամալույս» գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:
Ելույթներով հանդես եկան գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Իվան Անտոնյանը, բանաստեղծուհի Հասմիկ Հովհանը, բանաստեղծ Արտաշես Արամը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանը, Ա. Ադամյանի մաթեմատիկայի ուսուցիչ Հրայր Մուքոյանը և Գագիկ Վարդանյանը:
Բանաստեղծի ստեղծագործությունների հիման երգեր էին գրել և գեղեցիկ ներկայացրեցին Կարինե Սարգսյանը, Լուսինե Մկրտչյանը, Հռիփսիմե Խրիմյանը և «Վիկտորյա» մանկական համույթը:
Հեղինակի ստեղծագործություները կարդացին դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, ասմունքող Աիդա Կիրակոսյանը, Անահիտ Նավասարդյանը և փոքրիկ Մարիամ Մելքոնյանը:
Միջոցառումը վարեց և բանաստեղծի ստեղծագործությունները ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են