Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ թեհրանաբնակ ճարտարագետ Վարդգես Զարգարյանի «Սայաթ-Նովա Հայերեն խաղեր» ծավալուն բառարանով ու բառաքննական մեկնաբանություններով գրքի շնորհանդեսը:
Վարդգես Զարգարյանի ճշտումների ու նոր ստուգաբանությունների շնորհիվ Մեծն Սայաթ-Նովայի խոսքն ու լեզուն կդառնան է՛լ ավելի դյուրըմբռնելի:
Հեղինակի աշխատանքի մասին խոսեցին երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը, իրանագետ-դիվանագետ Գրիգոր Առաքելյանը, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Նորայր Խրիմյանը, մշակութային գործիչ Ռոբերտ Միրզոյանը և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը:
Սայաթ-Նովայի շունչը թևածում էր դահլիճում: Իրենց գեղեցիկ ելույթներով միջոցառումը գեղեցկացրեցին երգիչ Արմեն Դանիելյանը և գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Միջոցառումը վարեց և Սայաթ-Նովայի գեղեցիկ ստեղծագործությունները ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են