Խաղ-մրցույթ <<Ամեն ինչ Ֆրանսիայի մասին>>


    Ի նպաստ համաշխարհային մշակութային երկխոսության և երեխաներին համաշխարհային մշակութային կարևորագույն արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով <<Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում>> ծրագրի շրջանակներում <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ խաղ-մրցույթ՝ <<Ամեն ինչ Ֆրանսիայի մասին>> թեմայով: Հանձնախմբի նախագահն էր ԿԳ-ի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, անդամներից ԿԳ-ի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի վարիչ Լուսինե Խաչատրյանը, Եր. Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի ուսուցչուհի Ն. Սարգսյանը, Եր. Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ա. Նազինյանը և Եր. թիվ 45 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ա. Բաբելյանը: Խաղ- մրցույթին մասնակցում էին վերոհիշյալ դպրոցների սաները: Թեժ պայքարում հաղթող ճանաչվեցին թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտները: Խաղ-մրցույթում հաղթելու համար նրանք պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով, իսկ մյուս թիմերին հանձնվեցին մասնակցության համար հավաստագրեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են