Մանկական գրականության բաժին երեխաները միշտ տոն են բերում, բայց հունիսի 1-ին բաժինն էր երեխաների համար տոն կազմակերպել։ Մեր տոնի մասնակիցներն էին Ն․Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Նարինե Ղամբարյանի ուղեկցությամբ և մեր փոքրիկ ընթերցողները։ Երեխաներին հիացրեց և զարմացրեց աճպարար Գագիկ Դանիելյանը, ով երեխաներին ակտիվորեն ներգրավեց աճպարարական հնարքների ցուցադրության մեջ՝ մեծ հրճվանք պատճառելով նրանց։ Քաղցր հյուրասիրությունից հետո մեր հյուրերը Իսահակյան գրադարանի հարթակում մասնակցեցին կավճանկարչության մրցույթի։ Անցկացվեց վարպետաց դաս Deqart Մանկապատանեկան Մշակութային Կենտրոնի տնօրեն Սուսաննա Բուդաղյանի կողմից, ով մրցույթի հաղթողներին նվիրեց Deqart կենտրոնի անվճար դասընթացների մասնակցության հնարավորություն։ Իսկ գրադարանը երեխաներին տուն ճանապարհեց ավանդական և շատ սպասված նվերներով՝ մանկական գրքերով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են