«Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի 3_ րդ դասարանի աշակերտները՝ դասվար Աննա Սարգսյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: Մանկական գրականության բաժնում ընթերցեցին Աթաբեկ Խնկոյանի «Իմաստուն մանուկը» հեքիաթը, լուծեցին հեքիաթի հիման վրա ստեղծված խաչբառ, խաղացին հանելուկախաղ: Աշակերտները մեծ տպավորություններով հեռացան գրադարանից՝ վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են