Հուշ-ցերեկույթ «Հիշատակի ղողանջներ» խորագրով՝ նվիրված 44- օրյա պատերազմում անմահացած Եզդի Քաջորդիներին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում, «Գթության Մայր» միջազգային հայրենասիրական հասարակական կազմակերպության և «Առաջին Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ / նախագահ՝ գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյան/, կազմակերպվեց հուշ-ցերեկույթ «Հիշատակի ղողանջներ» խորագրով՝ նվիրված 44- օրյա պատերազմում անմահացած Եզդի Քաջորդիներին:
Միջոցառմանը մասնակցում էին զոհվածների մայրեր, հարազատներ, զինակից ընկերներ, զինվորականներ ու պաշտոնյաներ։
Բոլոր ելույթ ունեցողները՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի մասնագետ Նարինե Գուլյանը, «Գթության Մայր» միջազգային հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Չիբուխչյանը, պատմական գիտությունների թեկնածու, «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Ազիզ Թամոյանի անվան ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանը, հրամանատարի տեղակալ Սլավիկ Աբասյանը, Եզդիների ազգային միության Արարատի մարզային կոմիտեի ղեկավար Քյարամ Սլոյանը, «Չղջիկներ» վետերանների միության նախագահ Նվեր Գալստյանը, Շողակաթ Բադալյանը /Օրենբուրգ/, Աիդա Ոսկանյանը/Իտալիա/, Եզդիական համայնքի առաջնորդ Խդր Հաջոյանը, հոգևոր առաջնորդ Շեխ Բրո Հասանյանը, գրող Աննա Վանը, փառաբանումի և երախտագիտության խոսք ասացին Եզդի Քաջորդիների մասին։
Միջոցառմանը մեդալներով և պատվոգրերով հետմահու պարգևատրվեցին 44-օրյա պատերազմում ընկած մի շարք եզդի զինծառայողներ և հոգևորականներ, եզդի ժողովրդի բարեկամ, պատմական գիտությունների թեկնածու, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Երաժշտական համարներով հանդես եկան Սաթենիկ Ափոյանը /Ալավերդու մշակույթի տան «Լազուր» ժողգործիքների համույթ/, Վանուհի Մելքոնյանը, Աշոտ Մատինյանը և այլք։
Ցուցադրվեցին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի, Լիլիթ Չիբուխչյանի, Շողակաթ Բադալյանի պատրաստված տեսանյութերը ՝ նվիրված պատերազմում զոհված Եզդի Քաջորդիների հիշատակին։
Միջոցառումը բացեց և վարեց ասմունքող Աիդա Ասատուրյանը։
44-օրյա պատերազմում անմահացած Եզդի Քաջորդիների հանդեպ խոնարհումի, երախտագիտության և հպարտության հոգեբուխ այս հուշ-ցերեկույթը Հայրենասիրության, Հերոսության, հայ և եզդի ժողովուրդների բարեկամության յուրատիպ Խոստովանանք էր, Ձոներգ և Ուղերձ․․․

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են