Հանդիպում բանաստեղծուհի Արուսյակ Օհանյանի հետ


    Մարտի 6-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծուհի Արուսյակ Օհանյանի հետ: Հանդիսությունը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը, ով <<Մտապնակ>> բանաստեղծության միջոցով, հանդիսատեսին ծանոթացրեց բանաստեղծի թովիչ աշխարհի հետ: Ցերեկոյի ընթացքում հանդես եկավ Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի, մանկագիր Նաիրա Եդիգարյանը՝ <<Իմ հին վերարկուն>> գրական-երաժշտական մոնոներկայացման պրեմիերայով: Այն զուգորդվում էր Աստղիկ Արևշատյանի ընթերցումներով: Երաժշտական կատարումով հանդես եկավ թառահար, <> համույթի հիմնադիր Միքայել Ոսկանյանը:Երիտասարդ բանաստեղծի մասին խոսեց բանասիրական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի դասախոս Մարգարիտա Խաչատրյանը, ով ներկայացրեց նաև իր սիրելի բանաստեղծություններից մի քանիսը:Արուսյակ Օհանյանի և նրա ստեղծագործությունների մասին խոսեցին նաև բանաստեղծուհի, հրապարակախոս Գոհար Գալստյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Նաիրա Բալայանը և <<Գրական տապան>> միջազգային փառատոնի համակարգող, ռեժիսոր, թարգմանիչ Դավիթ Մաթևոսյանը : Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Ամփոփման և շնորհակալական խոսքով հանդես եկավ բանաստեղծուհի Արուսյակ Օհանյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են