Հանդիպում բանաստեղծուհի Նանեի հետ


   Հունիսի 27 – ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծուհի Նանեի հետ և նրա գեղանկարչական աշատանքների ցուցահանդես: Ցերեկոյի ընթացքում բանաստեղծուհու գործերը ներկայացրեցին գրականագետ, Անի Փաշայանը, բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, արձակագիր , հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, արձակագիր Հովիկ Վարդումյանը, բանաստեղծուհի Սաթենիկ Ղազարյանը: Իր անզուգական հայրենասիրական երգերով ողջունեց գուսան Հայկազունը,որը բանաստեղծուհու հարազատ եղբայրն է : Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծուհու գործերը Գայանե Սամվելյանի, Աիդա Ասատուրյանի և Սաթենիկ Ղազարյանի գեղեցիկ կատարմամբ:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են