Խ. Արամունու <<Ձնհալ>> վեպի շնորհանդես


   2014թ. օգոստոսի 8– ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը մարդաշատ էր: Այդ օրը տեղի ունեցավ ամերիկահայ գրող Խորեն Արամունու <<Ձնհալ>> գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց թատերագիր, գրականագետ Լևոն Մութաֆյանը: Ողջյունի խոսքով հանդես եկան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Հախվերդյանը, Արամունու ուսուցիչ Նորայր Էլսայանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը,որը նվիրեց հեղինակի ինքնատիպ դիմաքանդակը, բանաստեղծ Մանասեն, Տիգրան Գարոյանը, Տիգրան Ռշտունին, երգահան Սասուն Պասկևիչյանը և այլոք: Ցերեկոն ընդմիջվում էր Գայանե Սամվելյանի կողմից <<Ձնհալ>> վեպից հատվածների ընթերցումով: Այնուհետև հանդիսատեսը ունկնդիր եղավ Խորեն Արամունու դստեր՝ Սոսե Արամունի -Քեշիշյանի հայկական ազգային երգերի կատարմանը, որն ուղեկցվում էր Նինոյի կիթառի գեղեցիկ հնչյուններով: Միջոցառումը եզրափակեց Խորեն Արամունին իր շնորհակալական խոսքով:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են