Վրեժ Սարուխանյանի <<Էրգրականչ>> գրքի շնորհանդեսը


   Դեկտեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանի <<Էրգրականչ>> գրքի շնորհանդեսը: Հեղինակը այն անվանում է վրեժի գրականություն և ներկայացնում բացարձակապես իրական պատմություններ: Շնորհանդեսը սկսվեց Վրեժ Սարուխանյանի <<Էրգիր>> ֆիլմի ցուցադրությամբ: Հեղինակին շնորհավորական խոսքով ողջունեցին Երևանի առաջին փոխքաղաքապետ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, արձակագիր, հրապարակախոս, պրոֆեսոր, Երկրապահ կամավորական միության աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը, ով հանձնեց «ԵԿՄ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալը, արձակագիր, լրագրող, գրքի առաջաբանի հեղինակ Ռոլանդ Շառոյանը, ԵՊՄՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, <<Երգ երգոց>>-ի սցենարիստ Լևոն Գալստյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանը, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Ներսիկ Իսպիրյանը և աշուղ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռազմար Սասունցին: Ցերեկոյի ընթացքում պատմվածքներից հատվածներ կարդաց դերասանուհի, ասմունքող, հանդիսավար Գայանե Սամվելյանը: Հանդիսության վերջում ելույթ ունեցավ Վրեժ Սարուխանյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են