<< Գրադարանների միջոցով դեպի ապագա>>


    2014թ. սեպտեմբերի 20-23 Հայաստանի Ազգային գրադարանում կայացավ Սոչիի 14-րդ միջազգային գրադարանային կոնֆերանսի արտագնա նիստը՝ << Գրադարանների միջոցով դեպի ապագա>> խորագրով: Կոնֆերանսի այս տարվա թեման էր << Նոր գրադարաններ ժամանակակից երիտասարդության համար>> : Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էր նաև Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը՝նախապես Սոչի ուղարկելով գրադարանի տնօրեն Հ.Վ.Կարապետյանի զեկուցման թեզիսները.<<Երիտասարդության ներգրավվածությունը ընթերցանության մշակույթի մեջգրադարանի առաջնահերթ խնդիրն է >>թեմայով: Սեպտեմբերի 22-ին կենտրոնական գրադարան այցելեցին կոնֆերանսի մասնակից հյուրերը` Լյուդմիլա Ֆիլիպովնան/Կրասնոդարի մարզային պատանեկան գրադարանի տնօրեն/,Լենա Աբրահամյանը/ Կամչատկայի մարզային գիտական գրադարանի տնօրեն/, Օլգա Կարասևան /Կեմերովոյի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության վարչության պետ/,Նատալյա Բոչկարևան/ Նիժեգորոդի պետական մարզային մանկական գրադարանի տնօրեն/,Բելա Կիկոևան/ Ադիգեի հանրապետության ազգային գրադարանի տնօրեն /,Սվետլանա Սերդյուկովան/ Գելենջիկի Կենտրոնական գրադարանի տնօրեն/ և այլոք: ԿԳ-ում շրջայց կատարելուց հետո նրանց գրադարանի երիտասարդական ծրագրերի մասին պատմեց և ներկայացրեց <<Ավ.Իսահակյանի անվան ԿԳ>>ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են