Ավետիք Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարան

Գ.Մարտիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 7-րդ հատորի շնորհանդեսը


   Նոյեմբերի 7-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ լրագրող Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 7-րդ հատորի շնորհանդեսը: Այս հատորում խտացված է Արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների կյանքի, սխրանքի ու հայրենասիրության, հայ ազատամարտիկի հերոսության պատմությունը: Այն Քարինտակ գյուղի հերոսական ճակատամարտի, Շուշիում հաստատված արցախցիների, ճանկաթաղցիների, Ստեփանակերտի Սպանդարյան փողոցի երեխաների հերոսության մասին է: Մատենաշարի 7-րդ հատորը առաջին գիրքն է, որ ֆինանսավորվել և տպագրվել է ՀՀ նախագահի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ՝ ՀՀ երիտասարդական հիմնադրամի միջոցներով: Միջոցառումը վարում էր Կանանց հանրապետական խորհրդի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Աիդա Թոփուզյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկան Կանանց հանրապետական խորհրդից Նորա Հակոբյանը, Քարինտակ գյուղի համայնքի ղեկավար, Քարինտակի հերոսամարտի հրամանատար Վաղինակ Առուշանյանի որդի Մխիթար Առուշանյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊՀ ռադիոլրագրության ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, գրքի առաջաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու Հենրիկ Գալստյանը, զոհված սահմանապահ զինվոր Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը: Գրքից հատվածներ ներկայացրեց դերասանուհի, ասմուքող Գայանե Սամվելյանը, իսկ Խ. Դաշտենցի անվան 114 դպրոցի աշակերտ Դավիթ Խաչատրյանը հանդես եկավ ասմունքով : Շնորհավորանքները շարունակեցին Գոհար Մարտիկյանի քույր, նախկին մանկավարժ Ռիմա Սարիբեկյանը, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը և այլոք : Շնորհակալական խոսքով հանդես եկավ լրագրող, մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը:

http://www.youtube.com/watch?v=r29JDNKRAnY

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են