Ռոբերտ Ենգիբարյանի <<Օ՜ Մարի>> գրքի շնորհանդես


   Սեպտեմբերի 16-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտի, Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ազգային ակադեմիայի և մի շարք արտերկրյա պետությունների (Սերբիա, Սլովենիա, Կանադա), ռուսական և արտասահմանյան բուհերի պատվավոր (վաստակավոր) դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜ Մարի» գրքի շնորհանդեսը: Գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի առաջին պրոռեկտոր- ուսումնական գծով պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը: Գիրքը ներկայացրեց վերոհիշյալ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը: Գրքից հատվածներ կարդացին դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը և Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները: Միջոցառման ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում հեղինակի և հանդիսատեսի միջև: Միջոցառումն իր խոսքով ամփոփեց Ավ. Իսահակյանի գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են