ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ


1. Ընթերցողը կարող է ստանալ անվճար տեղեկույթ գրադարանային հավաքածուներում ընդգրկված նյութերի վերաբերյալ:
2. Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր՝ Երևանի գրանցումով և լուսանկար՝ 3 X 4 չափսի:
3. Երևան քաղաքում գրանցում չունեցող ընթերցողը կարող է սպասարկվել ընթերցասրահում, իսկ համապատասխան տեղեկանքներ (ուսանողը՝ բուհից, աշխատողը՝ աշխատավայրից) ներկայացնելու դեպքում՝ նաև սպասարկման բաժիններում:
4. Մինչև 17 տարեկան ընթերցողը գրանցվում է ծնողների կամ խնամակալների կողմից ներկայացվող փաստաթղթի հիման վրա:
5. Հազվագյուտ և արժեքավոր գրքերը, տեղեկատու հրատարակությունները, միջգրադարանային բաժնույթով ստացված գրքերը սպասարկվում են միայն ընթերցասրահում:
6. Գրադարանի հավաքածուին և գույքին վնաս պատճառելու դեպքում ընթերցողը պարտավոր է վերականգնել գրադարանի հավաքածուն և գույքը:
7. Ընթերցողը պարտավոր է պահպանել գրադարանի ծառայություններից և հավաքածուներից օգտվելու կանոնները:
8. Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում ընթերցողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

                                                                                                                                                                        Տնօրինություն

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են