Ապրիլի 15–ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մեկնարկեց «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը, որի շրջանակներում գրադարանը ներկայացրեց նկարիչ, մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Լեմս Ներսիսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Անկորույս իմ Սյունիք» խորագրով։ Նկարչի արվեստի, ստեղծագործական գործունեության և ժառանգության մասին խոսեցին արվեստաբան Հասմիկ Սարգսյանը, արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը, խմբագիր, հրապարակախոս, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը և երաժիշտ, դիրիժոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Ընտրված թեմայի կարևորության մասին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Լեմս Ներսիսյանը։ Միջոցառումը վարեց և տաղանդավոր նկարչին ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Ցուցահանդեսը կշարունակվի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում մինչև ապրիլի 30-ը։ nn 

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են