Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, մարտի 28-ին, 2024թ.-ի «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հարուստ գրական ժառանգությանը ընթերցողներին ծանոթացնելու, նրանց մեջ սեր և հետաքրքրություն, թումանյանական արժեհամակարգ ձևավորելու նպատակով տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին – Հովհաննես Թումանյան-155» խաղ-մրցույթի առաջին փուլը, որին մասնակցեցին «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Տեխնիկական գրականության բաժնի՝ ‹‹Թումանյանի աշխարհում››, թիվ 15 գ/մ-ի՝ ‹‹Փարվանա››, Սուրեն Վահունու անվ․ թիվ 28 գ/մ-ի՝ ‹‹Դսեղ›› և Լ․ Մոտալովայի անվ․ թիվ 33 գ/մ-ի՝ ‹‹Ամենամեծը›› թիմերը։ Եզրափակիչ փուլ դուրս եկավ թիվ 15 գ/մ-ի՝ ‹‹Փարվանա›› թիմը, իսկ մյուս մասնակից թիմերն արժանացան հավաստագրերի։  

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են