Հունիսի 16-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանի և երգիչ,երգահան, գրող Արսեն Համբարյանի հետ։ Երկու արվեստագետները երկար տարիներ համագործակցում են, և այդ համագործակցության արդյունքում ստեղծվել են մշակութային նոր արժեքներ, հիմնականում՝ երգեր։ Ներկա էին «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի անդամներ, արվեստասերներ, գրչակից ընկերներ: Վրացի բանաստեղծուհի Նինո Սպանդերաշվիլին կարևորեց հայ-վրացական բարեկամությունը, գրական կապերը, որոնցում մեծ է Ա․ Ավագյանի և Ա․ Համբարյանի դերը։ Ելույթներով հանդես եկան ազատամարտիկ, գրող «Հայկազուններ» Համահայկական միաբանություն» հայրենասիրական հասարակական կազմակերպության համահիմնադիր Հովիկ Վարդումյանն ու բանաստեղծ Ալբերտ Հովհաննիսյանը: Ցերեկույթը վարեց և գրողների բանաստեղծությունները ընթերցեց դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը: Միջավայրը մտերմիկ էր և տաքուկ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են