Հունիսի 7-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «77 հանդիպում Սուրեն Հայրապետյանի հետ» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն՝ նվիրված գրող, լրագրող, բնախույզ Սուրեն Հայրապետյանին և նրա «Букет доброты» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ելույթներով հանդես եկան բ. գ. դ., պրոֆեսոր, «Հայբուսակ» համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանը, բնապահպան Սիլվա Ադամյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, մանկավարժ Ժան Գյուլբենկյանը, գրող Սերժ Մանուկյանը, բնապահպան Հակոբ Սանասարյանը և աշուղ Աստղանուշը: Երաժշտական կատարումով հանդես եկավ գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Միջոցառումը ամփոփեց օրվա հոբելյար Սուրեն Հայրապետյանը: Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են