Հունիսի 6-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Փարսադանյանի 30-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Ցուցադրվեց գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի պատրաստած «Նվիրում» տեսանյութը:
Հնչեց հերոսի հոր՝ Արտուշ Փարսադանյանի խոսքը՝ ուղղված իր որդուն և նրա երգերը երգչուհի, երգահան Արմինե Եղիազարյանի, գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի, «Վերածնունդ» երգչախմբի / գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Լիլիթ Մուրազյան, նվագակցություն՝ Նարինե Տևիկյան/ , որոնք գրվել են Նարեկ Փարսադանյանի, Հայկ Հարությունյանի, Նոնա Պողոսյանի, Նարեկ Պապոնց Առաքելյանի, Ռազմիկ Գալստյանի և Իլյա Արցախեցու խոսքերով: Ելույթներով հանդես եկան Ջուլիետա Գալստյանը, Հայկ Հարությունյանը, Մամիկոն Հովհաննիսյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, Ռոլիետա Բադասյանը, Մարիետա Սարգսյանը, Ժաննա Ղոչիկյանը, Նունե Նազարյանը, Ջուլիետա Ասատրյանը և Արևշատ Ավագյանը:
Միջոցառումը յուրօրինակ խոնարհում և հարգանքի տուրք էր արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս՝ Նարեկ Փարսադանյանի և նրա ընկերների անմար հիշատակին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են