Ավ. Իսահակյանի անվան ԿԳ – ում հանդիսավորությամբ նշվեց Ամենայն Հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն ավանդաբար, Հայաստանի հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Գրադարանի ճեմասրահը լի էր բազմաժանր գրքերով, որոնք գրադարանը մեծ սիրով նվիրում էր իր ընթերցողին և այցելուներին: Օրը նշանավորվեց նաև գրադարանի դահլիճում տեղի ունեցած ցերեկույթով՝ «Գրադարանի բարեկամի օր» խորագրով: Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, գրադարանի ֆոնդի համալրման գործում ունեցած մեծ ավանդի համար, շնորհակալագրեր հանձնեց գրադարանի բարեկամներին։ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աշխատակիցները գրադարանին նվիրեցին ժամանակակից գրականություն ռուսերեն լեզվով: Միջոցառմանը ներկա էին նաև հրատարակիչներ, ովքեր հետևելով օրվա խորհրդին, գրադարանին նվիրեցին իրենց հրատարակած գրքերից։ Հյուրերին իր ներկայությամբ պատվեց, մեծն Թումանյանի կերպարանքով, վաստակաշատ դերասան Արմեն Բարսեղյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են