Գագիկ Խաչատրյանի «Հնչեղ լռություն» գրքի շնորհանդես


    Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Գագիկ Խաչատրյանի «Հնչեղ լռություն» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուն իր մեջ արծարծում է հայրենիքի, ինքնության արմատների, սիրո և կյանքի իմաստի որոնումների թեմաները: Գրքի մասին իրենց ելույթներում հետաքրքիր վերլուծություններ կատարեցին բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, <<Մշակույթի հայկական ֆոնդի>> նախագահ Արևշատ Ավագյանը, <<Աղբյուր>> հանդեսի խմբագիր, բանաստեղծ Թադեոս Տոնոյանը, գրքի ձևավորող Էդիկ Ղաբուզյանը: Ժողովածուից բանաստեղծական նմուշներ ներկայացրին դերասանուհի Գայանե Սամվելյանը և Նադյա Անտոնյանը: Հանդիսությունը վարեց Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են