Հովսեփ Նալբանդյան - 60


    «…Ես ապրում եմ Լոս Անջելեսում, սակայն իմ սիրտը Հայրենիքում է, և ես Հայրենիքից եմ լիցքավորվում, այն իմ ողնասյունն է…»։
Հովսեփ Նալբանդյան
Հոկտեմբերի 8-ին, Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում՝ Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հետ համատեղ, տեղի ունեցավ ամերիկահայ գրականագետ-մատենագետ, գրող, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս, հրատարակիչ, բարերար Հովսեփ Նալբանդյանի ծննդյան 60-ամյակի հանդիսությունը և նրա նոր «Սփյուռքահայ պատմվածք» և «Միջազգային պատմություն» գրքերի շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, մտավորականներ, գրականագետներ, գրաքննադատներ և հյուրեր արտերկրից։ Հոբելյարին ողջունեցին և շնորհավորեցին բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, հասարակական և քաղաքական գործիչ, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրատարակիչ Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ, արծաթագործության և ոսկեգործության ժողովրդական վարպետ Անահիտ Դանիելյանը, բանաստեղծուհի Ժաննա Աբրահամյանը, բանաստեղծ Ժիրայր Մշեցին, սիրիահայ արվեստագետ, արձակագիր, մանկավարժ Հակոբ Միքայելյանը, «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Ներկաներն ուկնդրեցին հատվածներ հեղինակի ստեղծագործություններից դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։ Երաժշտական կատարումներով հոբելյարին ողջունեցին գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, երգչուհի Անահիտ Սահակյանը, թառահար, երաժշտահան Միքայել Ոսկանյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հովսեփ Նալբանդյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են