Հանդիպում Արարատ Ղուկասյանի հետ


    Հոկտեմբերի 3-ին, Գրադարանավարի օրվան նվիրված ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Իսպանիայի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ և նրա «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Հեղինակին շնորհավորեցին օրվա բանախոս, բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Հակոբ Սրապյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Ներկաներն ունկնդրեցին հեղինակի բանաստեղծություններից հատվածներ ասմունքողներ Աննա Կոստանյանի, Հայկ Սարգսյանի, բանաստեղծուհի, արծաթագործության և ոսկեգործության ժողովրդական վարպետ Անահիտ Դանիելյանի, դերասանուհիներ Գայանե Սամվելյանի և Գոհար Սարգսյանի ընթերցմամբ։ Երաժշտական կատարմամբ հանդես եկավ Հայկ Մխոյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են