«Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթ


    Հոկտեմբերի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում, Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ, տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթի առաջին փուլը։ Մրցույթի կարգախոսն էր․ «Երևան դարձած իմ Էրեբունի...»։ Խաղին մասնակցում էին «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գ/մ-ի «Երևան», թիվ 28 գ/մ-ի «Մենուա», թիվ 33 գ/մ-ի «Արփի», թիվ 27 գ/մ-ի «Վիկտորիա» և տեխնիկական գրականության բաժնի «Մոնթեականներ» թիմերը: Խաղ-մրցույթի հանձնախմբի նախագահն էր Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյանը, անդամներն էին՝ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեններ Ռուզաննա Բարսեղյանը և Կարինե Մեհրաբյանը, ԿԳ-ի տնօրենի խորհրդական Ռուզան Կոստանյանը, ԿԳ-ի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի» վարիչ Մարինե Ղազարյանը: Արդյունքում թիվ 33 գ/մ-ի «Արփի» թիմը դուրս եկավ եզրափակիչ։ Մասնակից թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են