Երևան-Սանկտ Պետերբուրգ քույր քաղաքների համագործակցություն


    Երևան-Սանկտ Պետերբուրգ քույր քաղաքների համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 1-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Սանկտ Պետերբուրգ քաղաքի Լերմոնտովի անվան գրադարանի կազմակերպչական աշխատանքների գծով փոխտնօրեն Իրինա Գենադիի Սաֆինան, նույն գրադարանի պետական պատվերների բաշխման գծով փոխտնօրեն Նատալյա Սուրենի Մինասյանը և միջշրջանային կենտրոնացված գրադարանային համակարգի «Սեմյոնովսկայա» գրադարանի վարիչ Անահիտ Չոբանյանը։ Իսահակյան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը հյուրերին ծանոթացրեց գրադարանում իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացրեց կազմակերպվող խմբակների և դասընթացների մասին: Գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Սեմյոնովսկայա» գրադարանի էլեկտրոնային շնորհանդեսը, որը ներկայացրեց Անահիտ Չոբանյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են