Հանդիպում արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանի հետ


    Սեպտեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանի հետ և նրա «Րաֆֆու ոտնահետքերը», «Ամենակարգին մարդիկ և ագռավները» գրքերի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Սիրելի գրողին ողջունեցին գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր Սուրեն Դանիելյանը, արձակագիր, գրականագետ, «Դերենիկ Դեմիրճյան» տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, գրող, արձակագիր Հակոբ Պալյանը, բանաստեղծ, հրապարակախոս Նանեն։ Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործություններից հատվածներ կարդացին դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Թագուհի Ղազարյանը։ Երաժշտական կատարմամբ հանդես եկավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը։ Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են