«Աշխարհը մանկան շուրթերով»


    Սեպտեմբերի 22-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Մանկական գրականության բաժնում, «Աշխարհը մանկան շուրթերով» խորագրով, տեղի ունեցավ «Նանեի օրենքները» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ բանաստեղծ Սուրեն Գրիգորյանը, ով ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը։ Շնորհանդեսին ներկա էին բանաստեղծ Շանթ Հովհաննիսյանը, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատոնի դերասան Արմեն Թովմասյանը, Երևանի թիվ 5 մանկապարտեզի և Ն.Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի աշակերտական և մանկավարժական անձնակազմը և փոքրիկ Նանեի ընկերները: Ցերեկույթն ուղեկցվում էր դաշնամուրային կատարումներով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են