«Անկախությունը սկսվում է սահմանից»


    Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ՝ «Անկախությունը սկսվում է սահմանից» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին արցախյան հերոսամարտում կռված «Առաջին գնդի» մարտիկները: Ցերեկոյին ներկա էին ՊՆ գեներալներ, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, ոստիկանության աշխատակիցներ: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ երգչուհի Սիրանույշ Եղիազարյանը.<<Այս հանդիպումը հիշատակի խնկարկում է «Առաջին գնդի» բոլոր այն հերոսների, ովքեր ընկան մարտի դաշտում, և մեծարանքի տուրք՝ ողջերին՝ ի դեմս Վաչագան Չիբուխչյանի…>>: Ցուցադրվեցին հատվածներ Հովհաննես Պապիկյանի «Վահան» ֆիլմից: Անկախության տոնի առթիվ շնորհավորանքներով և մարտական ընկերներին ողջույնի խոսքով հանդես եկան Մալաթիայի ոստիկանների վետերանների միության նախագահ Սպարտակ Ամիրյանը, «Չղջիկներ» վետերանների միավորման նախագահ Նվեր Գալստյանը, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Էդուարդ Մանիևը և այլք: Տոնական միջոցառմանը շքանշաններով պարգևատրվեցին «Առաջին գնդի» մարտիկները, ինչպես նաև, գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են